Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Ինչպե՞ս կանխել մազաթափությունը. news.am

Ինչպե՞ս կանխել մազաթափությունը. news.am

Եթե նկատել եք, որ Ձեր մազերը սկսել են թափվել, ապա պետք է միջոցներ ձեռնարկել դրանք ամրացնելու համար։ Սովորաբար մարդու գլխից օրական մոտ 100 մազ է թափվում։ Որպեսզի հասկանաք կարիք կա՞ արդյոք անհանգստանալ մազաթափության համար, ապա պետք է մի փոքր մազափունջ վերցնել եւ զգուշորեն քաշել։ Եթե ձեռքի մեջ երկուսից քիչ մազ է մնում, ապա անհանգստանալու կարիք չկա։ Իսկ եթե ավելի շատ է թափվում, ապա պետք է որոշ միջոցառումներ ձեռք առնել։

 

Առաջին տարբերակ. դեղատնից գնեք В վիտամինային խումբ եւ ամեն անգամ գլուխը լվանալիս օգտագործեք այն. լվացեք մազերն այնպես, ինչպես սովորաբար անում եք։

 

Երկրորդ տարբերակ. պետք է խառնել մեկ ձուն մի ամբողջ շիշ կեֆիրով ու մեկ ճաշի գդալ կակաոյով։ Հարեք ստացված զանգվածը։ Քսեք այն մազերի արմատներին, մազերը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, այնուհետեւ գլուխը կապեք սրբիչով։ Ստացված զանգվածը պետք է թողնել մազերի վրա մոտ մեկ ժամ, ինչից հետո պետք է մազերը լվանալ ոչ շատ տաք ջրով։

 

Այսպիսի մեթոդը պետք է կանոնավոր կերպով կիրառել, ինչի արդյունքում մազերն այլեւս չեն թափվի։

 

Մազերի արմատներին կարելի է նաեւ քսել կռատուկի յուղի եւ կարմիր պղպեղի համադրությամբ ստացված դիմակը։ Այսպես կարելի է ամրացնել մազարմատներն ու կանխել մազաթափությունը։

 

Հաջորդը բավականին փորձված ու արդեն ավանդական դարձած միջոց է։ Պետք է վերցնել կռատուկի բույսի արմատներ (երկու ճաշի գդալի չափով), լցնել տաք ջրի մեջ եւ մարմանդ կրակի վրա եռացնել մոտ կես ժամ։ Ստացված լուծույթն անհրաժեշտ է թողնել, որ մի փոքր հովանա, եւ մազերը լվանալուց հետո  կարելի է քսել մազերին։

 

Սոխով պատրաստված միջոցները նույնպես օգտակար են մազերն ամրացնելու հարցում, սակայն դրանց հոտի պատճառով այս դիմակն այնքան  էլ հաճախ չի օգտագործվում։ Պետք է վերցնել բուսական յուղ, սոխի հյութ, մեղր (մեկ ճաշի գդալի չափով) եւ մեկ ձվի դեղնուց։ Զանգվածը մի լավ խառնելուց հետո պետք է քսել մազարմատներին։ Հետո գլուխն անհարժեշտ է ծածկել սրբիչով եւ թողնել 30-40 րոպե։

 

Եթե այս դիմակն օգտագործեք շաբաթական երկու անգամ, ապա արդյունքն ակնհայտ կլինի 3 ամիս անց։ Սոխի հոտից ազատվելու համար կարելի է դիմակի պատրաստման ժամանակ մի քանի կաթիլ օծանելիք լցնել։

Սկզբնաղբյուր. medportal.ru
Աղբյուր. style.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ